Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

22.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների առկա մակարդակը և ընդգծել ապակենտրոն փոխգործակցության շարունակաբար զարգացնելու անհրաժեշտությունը: Նախարարը, որպես միջտարածաշրջանային համագործակցության արդյունքային օրինակ մատնանշելով Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև ստորագրված «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիրը շեշտել է, որ սա առկա չիրացված հնարավորությունների միայն փոքր հատվածն է:

Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՏԻՄ ակտիվության, համայնքներում տնտեսության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների և այլ թեմաներով քննարկումներ ու փորձի փոխանակում իրականացնելու նպատակով առաջարկել նոյեմբեր ամսին Լիոնում կազմակերպել համատեղ հանդիպմում Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային իշխանությունների մասնակցությամբ:

Դրականորեն արձագանքելով առաջարկին՝ նախարար Պապիկյանը կարևորել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում Ֆրանսիայի երկարամյա և հաջողված փորձը և նշել, որ այն տեղական առանձնահատկությունների հաշվառմամբ կարող է ներառվել վարչատարածքային բարեփոխումների գործընթացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին