Նորություններ

Լրատվություն

Քննարկվել են «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի ռազմավարության հետ կապված հարցեր

22.10.2019

Այսօր տեղի Է ունեցել Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպության՝ ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպած «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020 թվականների ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար Լիլիա Աֆրիկյանը, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել ՏԻՄ բարեփոխումների՝ հաշվետվողականության, վարչական ծառայությունների էլեկտրոնային հարթակի ստեղծման, էլեկտրոնային ծառայությունների տրամադրման և համայնքային բյուջեների կազմման հանձնառության իրականացման մեխանիզմների, ինչպես նաև հանձնառության շրջանակներում իրականացված քայլերի մասին հանրության իրազեկվածության բարձրացման միջոցառումների, համագործակցության հնարավոր եզրերի և այլ հարցերի շուրջ։

Քննարկման ժամանակ մասնակիցները ներկայացրել են առաջարկներ ՏԻՄ ոլորտում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ և գաղափարներ փոխանակել հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին