Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

24.10.2019

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով հաստատված` նախարարությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի համաձայն ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանի և Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ։

Քաղաքացիների կողմից հնչեցվել են բազմաբնույթ հարցերի լայն շրջանակ՝ կապված բնակարանային ապահովման, սոցիալական նշանակության, քաղաքացիական և համայնքային ծառայության բնագավառների հետ։

Միաժամանակ ներկայացվել են նաև տարածքային և տեղական նշանակության բիզնես գաղափարներ, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ենթակառուցվածքային զարգացման ներդրումային ծրագրեր։
Նախարարի տեղակալները բարձրացված հարցերի և առաջարկությունների առնչությամբ մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել են համալիր քննության առնել քաղաքացիների դիմումները և սեղմ ժամկետներում գտնել դիմումատուների համար ընդունելի լուծումներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին