Նորություններ

Լրատվություն

Արմեն Սիմոնյանը հանդիպել է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահի հետ

28.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցել են Աշոտ Շախմուրադյանը և Տիգրան Քյուֆալյանը:

Շնորհակալություն հայտնելով ընձեռնած հնարավորության համար՝ Ա.Պետրոսյանը նշել է, որ նորաստեղծ ասոցիացիան, որը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին, պատրաստ է համագործակցել ոլորտային պետական կառույցների հետ՝ Հայաստանում ավտոմոբիլային շուկայի կանոնակարգման ուղղությամբ: Նա կարևորել է պետության կողմից դաշտի ինստիտուցիոնալ համակարգման  անհրաժեշտությունը:
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն իր խոսքում նույնպես շեշտել է պետական-մասնավոր հատված համագործակցությամբ խնդիրների լուծման արդյունավետությունը:

Հանդիպմանը քննարկվել են 2020 թ. հունվարից ԵԱՏՄ նոր կանոնակարգով ավտոմոբիլային տրանսպորտի համար սահմանվող տեխնիկական պահանջներին, ընթացակարգերին և ոլորտի կանոնակարգմանը վերաբերող հարցեր:Անդրադարձ է կատարվել միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերն ուսումնասիրելու և լուծումներ գտնելու ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին