Նորություններ

Լրատվություն

Վերականգնվում է Մ2-Գետափ 2.77 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

28.10.2019

Վերականգնման փուլում է Վայոց ձորի մարզում գտնվող Մ2-Գետափ 2.77 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Շինարարական տեղամասում աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերի սկզբից‚ այժմ ընթացքի մեջ են հողային, ջրահեռացման բետոնե վաքերի, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրման և արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինտեղամասեր՝ հետևելու շինարարության ընթացքին։ Հերթական այցելության ժամանակ քննարկվել են աշխատանքների առաջընթացին առնչվող հարցեր։
Կապալառու կազմակերպության ներկայացուցչին տրվել են համապատասխան ցուցումներ՝ շինտեղամասում աշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին