Նորություններ

Լրատվություն

Հայտարարություն

30.10.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից գործող հասարակական խորհրդի /այսուհետ՝ խորհուրդ/ անդամների լրացման նպատակով, հայտարարում է հավակնորդների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացի մեկնարկը՝ 30.10.2019 թ.:

Խորհրդի հավակնորդ անդամներին  ներկայացվող պահանջներն են.
1. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել
1)Հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության /այսուհետ՝ նախարարություն/ գործունեության հիմնական ուղղություններին:
2) Համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի հավակնորդ անդամները գրավոր կերպով նախարարություն են ներկայացնում.
1) Դիմում՝ խորհրդի կազմում ընդգրկվելու համար
2) Տեղեկատվություն և /կամ/ փաստաթղթեր սույն հայտարարության 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների համապատասխանությունը հիմնավորելու համար:

Փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն ամեն օր՝ մինչև 30.11 2019թ. ներառյալ (բացառությամբ շաբաթ և կիրակի) ժամը 9:15-17:30, Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, կառավարական տուն N 3 հասցեորվ (հեռ.` (010) 511 385): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Խորհրդի աշխատակարգը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին