Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են ԲԳԿ գլխավոր գործադիր տնօրենին

31.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը և Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել են «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: 
Փոխնախարարներն իրենց  և նախարար Սուրեն Պապիկյանի անունից ողջունել են  ԲԳԿ գործադիր տնօրենի այցը Հայաստան: «Մենք ընդունում ենք, որ մարտահրավերները, որոնք մենք ԲԳԿ-ի շրջանակում տեղական ժողովրդավարության մասով հանձնառել ենք, կարևորագույն հիմնադրույթներ են և մենք այլընտրանք չունենք այդ ուղղություններով հաջողություններ չարձանագրելու»,-իր խոսքում նշել է նախարարի տեղակալ  Վ.Տերտերյանը՝ կարևորելով  ԲԳԿ-ում Հայաստանի ընդգրկվածության հանգամանքը:

Վ.Տերտերյանն ընդգծել է, որ տեղական ժողովրդավարության՝ հատկապես թափանցիկության և հրապարակայնության գաղափախոսությունը համահունչ է կառավարության մոտեցումներին և հստակ քայլեր են արվում այս մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ:
Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել տեղական մակարդակում կառավարման մասնակցայնության և թափանցիկությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների, էլեկտրոնային կառավարման բաղադրիչի կիրարկման մասին, անդրադարձել վարչատարածքային բարեփոխումներին՝ այն դիտարկելով որպես ոչ միայն ԲԳԿ-ով հանձնառված հարցերի, այլ նաև համայնքային մի շարք խնդիրների լուծման ռեսուրս:

Նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն իր համակարգման ոլորտի շրջանակներում անդրադարձել է իրական սեփականատերերի հանձնառության ոլորտում արված օրենսդրական բարելավումներին, արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը: Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջամարտիկ երկրներից սովորելուն զուգընթաց որոշ ուղղություններով կարող է նաև հանդես գալ նորարարություններով:
ԲԳԿ գլխավոր գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել կատարված բարեփոխումների կապակցությամբ՝ այն համարելով տպավորիչ:
Սանջեյ Փրադանը հետաքրքրվել է ՏԻ մարմինների գործառույթներով, համայնքային բյուջեների ձևավորման և մի շարք հարցերով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԲԳԿ հանձնառության շրջանակում հետագա գործակցության վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին