Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարությունը հյուրընկալել էր Վայք Ինֆոտան երիտասարդներին

01.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր հյուրընկալել էր Վայք Ինֆոտան մի խումբ ակտիվ երիտասարդների, ովքեր հետաքրքրված են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցերով և նախարարության գործունեությամբ:

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջունել է երիտասարդներին նախարարությունում և կարևորել նրանց, որպես համայնքային իշխանությունների ապագա ներկայացուցիչների դերը համայնքային կյանքի զարգացման գործում: Ա. Գիլոյանն Ինֆոտան սաներին տեղեկացրել է համայնքային մակարդակում կառավարման թափանցիկությանն ու հրապարակայնությանն ուղղված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին՝ խորհուրդ տալով երիտասարդներին ակտիվ մասնակցություն և նախաձեռնողականություն ցուցաբերել համայնքային կյանքում:

Հանդիպման ավարտին երիտասարդները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, հանդես եկել ՏԻ մարմինների աշխատանքի թափանցիկությանն ուղղված իրենց առաջարկություններով:
Ուսուցողական այցը կազմակերպվել էր «Մեդիան՝ քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին