Նորություններ

Լրատվություն

ՀՀ ՏԿԵ նախարարը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ

04.11.2019

Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են դեպի հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցմանը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրացմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանը:

Հանդիպմանը կարևոր շեշտադրումներ են արվել դեպի ԵԱՏՄ շուկա Հայաստանի միջոցով և դեպի Մերձավոր Արևելք Իրանի միջոցով Հայաստանի և Իրանի տարացման հնարավորությունների ընդլայնման և առևտրաշրջանառության առկա մակարդակը բարձրացնելու վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել է Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցումը:

Նշված հարցերը առավել մանրամասն քննարկելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ենթակառուցվածքային համատեղ հանձնաժողով, որը նախանշված ժամկետներում կառանձնացնի ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման ուղղությունները, առկա խնդիրները և դրանց կարգավորվման ուղղված լուծումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին