Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանն Իրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ

04.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Նախարար Պապիկյանը հանդիպման ընթացքում Բիժան Զանգանեին ներկայացրել է առկա փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները:

Մտքեր են փոխանակվել ճանապարհաշինության համար անհրաժեշտ օրգանական կապակցանյութի` նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների, գազ` էլեկտրանէներգիայի դիմաց փոխանակման ծրագրի շրջանակում եղած հնարավորություններն առավել արդյունավետ կերպով օգտագործելու շուրջ:

Հանդիպման ընթացքում նշված ոլորտներում գործնական քայլեր իրականացնելու նպատակով ձեռք են բերվել հեռանկարային կարևոր պայմանավորվածություններ:

Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Բիժան Զանգանեին հայ-իրանական հարաբերություններում իր ունեցած նշանակալի դերակատարության համար և վերջին շրջանում նոր որակ ստացած համագործակցությունն առավել ամրապնդելու համար Իրանի նավթի նախարարին հրավիրել է Հայաստան: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին