Նորություններ

Լրատվություն

#DEMOCoDesign Lab-ը՝ ուղղված բազմաբնակավայր համայնքներում կանանց մասնակցությունն ակտիվացնող նախագծերի խրախուսմանը

11.11.2019

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Ծաղկաձորում մասնակցել է նոյեմբերի 7-9-ն անցկացվող #DEMOCoDesign Lab միջոցառմանը, որի նպատակն էր խրախուսել բազմաբնակավայր համայնքներում կանանց մասնակցությունն ակտիվացնող նախագծերի մշակմանը, ինչը հիմք կհանդիսանա տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ակտիվ կանանց ներուժի համախմբմամբ և տեղական ինքնառավարման մամինների հետ համագործակցությամբ մշակույթի, կրթության, սոցիալական ծառայությունների և հարակից ոլորտներում խնդիրների վեր հանման և լուծման ուղիների հայտնաբերման համար:

Աշոտ Գիլոյանը ողջունել է կանանց ակտիվությունը խրախուսող նման միջոցառումների անցկացումը և մասնավորապես կարևորել ՏԻՄ գործընթացներին կանանց մասնակցության ակտիվացմանն ուղղված միջոցառումները: Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանը կարողացել է հասնել որոշ հաջողությունների տեղական մակարդակում որոշումների կայացման գործում կանանց մասնակցության և ներկայացվածության առումով, սական դա դեռևս հեռու է գոհացուցիչ լինելու մակարդակից: Ա.Գիլոյանը վստահեցրել է, որ այս ուղղությամբ պետությունն ակտիվ աշխատանքներ է տանում՝ տեղական մակարդակում գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերին աջակցելու և ՏԻՄ-երում ներգրավված կանանց խրախուսելու ճանապարհով:

#DEMOCoDesign Lab-ի շրջանակներում Հայաստանի 8 մարզերից և Երևանից ժամանած 43 մասնակիցներն աշխատել են 7 գաղափարների զարգացման ուղղությամբ, հաղթող նախագծերը իրականացվելու են Հայաստանի բազմաբնակավայր համայնքներում՝ ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ:
#DEMOCoDesign Lab միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին