Նորություններ

Լրատվություն

Հայտնի են «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխության հաղթող համայնքները

11.11.2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 23-ամյակի առթիվ, տեղի է ունեցել ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ:Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, մարզպետարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը շնորհավորել է համայնքներին ՏԻՄ կազմավորման 23-ամյակի կապակցությամբ և կարևորել նրանց առաքելությունը տեղական ժողովրդավարության կայացման գործում: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին համատեղ և տքնաջան աշխատանքի արդյունքում ՏԻՄ համակարգը կայացման և զարգացման ավելի մեծ ձեռքբերումներ կունենա:
Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի են դարձել 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:

«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:
«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր եւ Տեղ համայնքները:
«Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թալին համայնքը:
«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը:
«Տարվա նորարար եւ խելացի համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էջմիածին համայնքը:
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորը:
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սիսիան եւ Լոռի Բերդ համայնքները:
«Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սեւան համայնքը:
«Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սայաթ Նովա համայնքը:

Մրցանակաբաշխությունն ուղեկցվել է տարբեր համայնքների մշակութային խմբերի պարային և երաժշտական կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին