Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»

13.12.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնեն Շվեյցարիայի Համադաշնություն՝ մասնակցելու Ժնևում կայանալիք «Փախստականների գլոբալ ֆորումին»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից փախստականների համաշխարհային հռչակագրի ընդունումից հետո սա առաջին ֆորումն է: Այն կոչված է մեղմելու փախստականներին ընդունող երկրների ծանրաբեռնվածությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ՝ փախստականների ծագման երկրներում անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծման, ինչպես նաև փախստականությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր քննարկելու նպատակով:

Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն տարբեր պետություններից մոտ 300 պատվիրակություններ և այլ շահագրգիռ կողմեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին