Նորություններ

Լրատվություն

Կայացել է «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը

16.12.2019

Դեկտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում կայացել է «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Դասընթացին մասնակցել են ՀՀ Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի համայնքների 19 համայնքային ծառայողներ, որոնք զբաղեցնում են սոցիալական աշխատողի հաստիք կամ իրականացնում են պաշտոնի անձնագրով իրենց վերագրված համապատասխան գործառույթներ:
Դասընթացն իրականացվել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի և Սոցիալական աշխատանքի ու սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի կողմից համատեղ:

Դասընթացի մշակման և անցկացման ընթացքում իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ, «Վորլդ Վիժն Հայաստան»«Մանկական զարգացման հիմնադրամ» կազմակերպությունները և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան:

Դասընթացին նախորդել է համապատասխան մասնագետների կարողությունների զարգացման կարիքների գնահատման գործընթացը, որից հետո մշակվել է դասընթացի կառուցվածքը և բովանդակությունը, ըստ այդմ՝ ապահովելով դրա հասցեականությունն ու նախադրյալներ ստեղծելով արդյունավետ իրականացման համար:
Դասընթացն իրականացվել է ինչպես լսարանային, այնպես էլ հեռավար ուսուցման մեթոդների կիրառմամբ:

Դասընթացի շրջանակներում ԵՊՀ մասնագետները մասնակիցների համար անց են կացրել նաև սուպերվիզիայի հանդիպումներ, որոնց նպատակն է եղել պրակտիկ խորհրդատվություն տրամադրելու միջոցով աջակցել համայնքային սոցիալական աշխատողներին սոցիալական բարդ դեպքերի և մասնագիտական գործունեության ընթացքում ծագած այլ խնդիրների լուծման հարցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին