Նորություններ

Լրատվություն

Քննարկվել է մանկապարտեզները նոր տեխնոլոգիաներով վերակառուցելու նպատակահարմարության հարցը

19.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր քննարկվել է հանրապետության մանկապարտեզները նոր տեխնոլոգիաներով վերակառուցելու նպատակահարմարության հարցը: Հանդիպմանը մասնակցել են Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանը, Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Աղասի Հովսեփյանը: Նշենք, որ դեկտեմբերին Արարատի մարզի Ռանչպար համայնք կատարած այցից հետո ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել էր քննարկել Ռանչպարի մանկապարտեզի վերակառուցման ժամանակ կիրառած տեխնոլոգիաները հանրապետության մանկապարտեզների վերանորոգման մեջ կիրառելու նպատակահարմարությունը:

Հանդիպմանը քննարկվել են նոր կոնստրուկցիաներով և ավանդական մեթոդով իրականացվող շինարարական աշխատանքների առավելություններն ու թերությունները, հիմնադրամի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են սեյսմակայունության, գնային, շենքերի ամրության արդյունավետության տեսանկյունից համեմատական գնահատականներ:

ՏԿԵ փոխնախարար Կարեն Իսախանյանը կարևորելով այս բոլոր հանգամանքները՝ միաժամանակ ընդգծել է քննարկման արդյունքներով շինարարական աշխատանքների իրականացման ամենաարդյունավետ տարբերակ գտնելու անհրաժեշտությունը: Առաջարկվել է շինարարակական նոր տեխնոլոգիաների փաթեթը ներկայացնել փորձագիտական եզրակացության:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին