Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարությունում կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն

25.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ այսօր անցկացվել է քաղաքացիների տարեվերջյան ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների կողմից բարձրացվել են բնակարանային ապահովման, տարածքային և տեղական ինքնակառավարման նշանակության հարցերի լայն շրջանակ։

Հանդիպման ընթացքում ՏԿԵ նախարարի տեղակալ Կ.Իսախանյանը պարզաբանումներ է ներկայացրել քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ:

Որոշ հարցերի առնչությամբ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ ՝ քաղաքացիների հետ քննարկել բարձրացված հարցերը և գործող կարգերին ու իրավական նորմերին համապատասխան տալ սպառիչ պատասխաններ, գտնել արդյունավետ լուծումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին