Նորություններ

Լրատվություն

Ճանապարհների վերականգնումից հետո իրականացվում են հանրային լսումներ

25.12.2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային հանձնաժողովն այցելել է Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ) և Արմավիրի մարզի Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 (6.146 կմ) ճանապարհահատվածներ, որոնք վերականգնվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։

Հանձնաժողովը դիտարկել է կապալառուի կողմից իրականացված աշխատանքները‚ ստուգել դրանց համապատասխանությունը պայմանագրին ու նախագծին, գնահատել վերանորոգված ճանապարհների վիճակը։ Այցելության ընթացքում իրականացվել են նաև հանրային լսումներ. հանձնաժողովի անդամները լսել են համայնքների բնակիչների կարծիքները‚ դիտարկումները կատարված աշխատանքների վերաբերյալ։

Մյուս համայնքների բնակիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել  ճանապարհաշինարարներին‚ ինչպես նաև ճանապարհի վերականգնման ծրագրի պատասխանատուներին՝ բարեկարգ ճանապարհ ունենալու համար։
Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը նշել է‚ որ մոտ 6.14 կմ երկարություն ունեցող Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 վերականգնված ճանապարհի միջոցով բարելավվել է կապը բերքի վերամշակման գործարանների հետ‚ ինչը բավականին կրճատել է բերքի տեղափոխման ծախսերը։ Ավելի դյուրին է դարձել նաև գյուղացիների՝ սեփական հողատարածքներ հասնելը։ Մարզկենտրոն գնալիս հարակից գյուղերի բնակիչներն արդեն օգտվում են այս ճանապարհից, քանի որ այն էապես կրճատում է հեռավորությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին