Նորություններ

Լրատվություն

Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում 2020 թ. կմեկնարկի «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» ծրագիրը

25.12.2019

Եվրոպական միության կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» (LEAD) ծրագիրը, որի վերաբերյալ հերթական քննարկումն է անցկացվել Լոռու մարզում: Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո դե լա Ռոսան, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, ներկայացուցիչներ Լոռու, Տավուշի, Շիրակի մարզպետարաններից, ՄԱԶԾ-ից, Ավստրիական զարգացման գործակալությունից, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնից, ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունից, Էկոնոմիկայի նախարարությունից, այլ միջազգային կառույցներից և շահագրգիռ կազմակերպություններից: Հանդիպման նպատակը կառավարության գործընկերների հետ ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերի  քննարկումն էր, մանրամասների  ներկայացումը: 

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը ողջունել է ներկաներին և իր խոսքում կարևորել ինչպես ծրագրի՝ հյուսիսային երեք մարզերում՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում իրագործելու գաղափարը, այնպես էլ այն իրականացնելու մասնակցային ձևաչափը: ««Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» ծրագիրը նպատակ ունի խթանելու շահագրգիռ կողմերի լայն շրջանակի (տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններ, բիզնես կառույցներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) ներգրավվածությունն իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում և սրանով իսկ ապահովելու նրանց մասնակցությունն ու  ակտիվությունը համայնքային կյանքին», -նշել է Վ. Տերտերյանը:

«Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» ծրագիրը կիրառելու է ԵՄ անդամ պետություններում իրականացվող LEADER և Համայնքահեն տեղական զարգացում (CLLD) ծրագրերի մոտեցումները՝ խրախուսելով համայնքների ներկայացուցիչներին զարգացման տեղական ռազմավարությունների մշակման և առաջնահերթությունների սահմանման գործընթացում կիրառել ներքևից վերև նորարարական մեթոդներ և գործիքներ: Ծրագիրը եռամյա է, նպատակը տարածքների զարգացումն է տեղական զարգացման ծրագրերի միջոցով, որը հիմնված է երկրի տարածքային զարգացման ռազմավարության վրա:
 


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին