Նորություններ

Լրատվություն

Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

16.01.2020

Հունվարի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որին մասնակցել են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նիստի ընթացքում քննարկվել են 2019 թվականին կայացած հանձնաժողովի 8 նիստերի ընթացքում հաստատված ծրագրերի իրականացման առաջընթացը և նախանշվել են առաջիկա անելիքները:

Անցյալ տարի համայնքների կողմից ներկայացված թվով 518 ծրագրային հայտերից հաստատվել են 483-ը՝ 23,76 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Ընդ որում, հաստատված ծրագրերի մասով ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 12,95 մլրդ դրամ:

Մի շարք ծրագրեր 2019 թվականին չեն ավարտվել, և Հանձնաժողովի որոշմամբ արդեն իսկ հաստատված ծրագրերը կշարունակվեն իրականացվել ընթացիկ տարում:
Քննարկվել են նաև համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության բարելավման հարցեր: Փոխվարչապետը շեշտել է, որ սուբվենցիոն ծրագրերի միջոցով անհրաժեշտ է նաև խթանող մեխանիզմներ ստեղծել համայնքներում, որպեսզի նոր ենթակառուցվածքներ ձևավորելիս կիրառվեն արդյունավետ և արդիական լուծումներ: 

Աղբյուրը՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին