Նորություններ

Լրատվություն

Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր

24.01.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հանդիպել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների կապալառու իրանական Tunnel Sadd Ariana ընկերության և կամրջի կառուցման տեխնիկական վերահսկողության ծառայություններ մատուցող կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Կապալառու կազմակերպությունը ներկայացրել է ծրագրի առաջընթացը, մասնավորապես՝ մանրամասներ կամրջի նախագծի վերաբերյալ: Քննարկվել են առաջիկա անելիքները և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր:

Նշենք‚ որ կապալառուն սահմանված պայմանագրային ժամկետում նոր կամրջի նախագիծը ներկայացրել է տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությանը և երկու պատվիրատուներին՝ հայկական և վրացական կողմերին (նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է): 2019թ. դեկտեմբերի վերջին ստացվել է տեխնիկական վերահսկող կազմակերպության հաստատումը։ Պատվիրատուների և արտագերատեսչական փորձաքննության դրական եզրակացությունները ստանալուց հետո նախագիծը կներկայացվի պետական համալիր փորձաքննության: Վերջինիս հաստատմանը կհաջորդեն շինարարական աշխատանքների նախապատրաստական միջոցառումները և շինարարության մեկնարկը:

Կապալառուի կողմից պատրաստվում են բնապահպանական փորձաքննության համապատասխան փաստաթղթեր, իրականացվում են հանրային լսումներ և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին