Նորություններ

Լրատվություն

Կանանց քաղաքական ակտիվությունը՝ համայնքների զարգացման գրավական

21.02.2020

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսօր Արմավիրի մարզում մասնակցել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումին:

Ֆորումների նպատակն է շահագրգիռ կողմերի հետ քննարկել ՏԻ կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածության իրավական և սոցիալական առկա խոչընդոտները:

ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը տեղական ինքնակառավարման մակարդակում կանանց քաղաքական մասնակցությունը խրախուսելուն ուղղված օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ կարևորել է նաև կանանց հնարավորությունները հզորացնելու, կանանց տնտեսական, կրթական, սոցիալական պոտենցիալը զարգացնելուն ուղղված քայլերը:

Հանդիպմանը Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաների, ՏԻՄ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է մարզում տեղական կառավարման ոլորտում կանանց ընդգրկվածությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է ֆորումների շարք Հայաստանի բոլոր մարզերում ՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով:

Մարզային ֆորումները կազմակերպվում են «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին