Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարությունում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

27.02.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։

Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների կողմից բարձրացվել են բնակարանային ապահովմանը, խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերի կառուցմանը, հողատարածքների սեփականաշնորհմանը, հանրապետությունում մաքրության համապետական ակցիայի կազմակերպմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի լայն շրջանակ։

Նախարարության իրավասության տակ գտնվող խնդիրների վերաբերյալ ՏԿԵ նախարարի տեղակալ Կ.Իսախանյանի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։ Որոշ հարցերի վերաբերյալ քաղաքացիների հետ քննարկվել և առաջարկվել են լուծման տարբերակներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին