Նորություններ

Լրատվություն

Սկսվել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը

27.02.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ քննարկվել են բանկի կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի կատարման ընթացքի հետ կապված հարցեր։ Նշենք‚ որ ԵՆԲ աջակցությամբ հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացվում են ճանապարհային անվտանգության‚ ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ:

Տեխնիկական աջակցության դրամաշնորհի շրջանակներում ԵՆԲ կողմից վարձված միջազգային խորհրդատու կազմակերպությունը սկսել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը։ Խորհրդատու կազմակերպությունը կատարելու է նաև այդ աշխատանքների իրագործման տեխնիկական հսկողությունը։ Արդեն իսկ պատրաստ են առաջին փուլի (9 վթարավտանգ կետերի բարելավում) նախագծանախահաշվային փաստաթղթերը և մրցութային փաստաթղթերի փաթեթը։ 2020թ. փետրվարի 19-ին հայտարարվել է համապատասխան շինարարական աշխատանքների ձեռքբերման մցույթը։

Տեղեկացնենք‚ որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը ֆինանսավորում է մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։ Ծրագիրը ներառում է նաև մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին