Նորություններ

Լրատվություն

Անցկացվել է «Քաղաքապետերի դաշնագրի խթանումը ԱԼԳ երկրներում» խորագրով աշխատաժողով

02.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Հասարակայնության հետ կապերի բաժնի փորձագետ Արուսյակ Կապուկչյանը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում փետրվարի 27-28-ին Մինսկում մասնակցել են հաղորդակցության թեմայով աշխատաժողովի։ Հանդիպմանը ներկա են գտնվել Արևելյան գործընկերության 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի համակարգող, գործընկեր և աջակից կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ի թիվս ծրագրի վերջին զարգացումներին, դրա շրջանակներում երկրների ունեցած հաջողություններին, EU4Energy նախաձեռնության առաջընթացին առնչվող քննարկումների՝ աշխատաժողովի շրջանակներում հատուկ ուշադրություն է հատկացվել հաղորդակցության ոլորտի զարգացմանը։ Մասնակից երկների ներկայացուցիչները, շեշտելով ծրագրի մասին բնակչությանը թիրախավորված և արդյունավետ իրազեկելու կարևորությունը, փոխանակվել են ոլորտում ունեցած հաջողությունների իրենց փորձով։ Կազմակերպվել է խմբակային քննարկումներ, որոնց ընթացքում հաղորդակցության փորձագետները ստացել են Դաշնագրի մասին իրազեկման արշավներ պլանավորելու և իրականացնելու վերաբերյալ գործնական հմտություններ։

Հիշեցնենք, որ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և հետապնդում է Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացման, իրազեկության բարձրացման, համայնքներում գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման, շահառուների հետ կապերի ուժեղացման և դոնորների ներգրավման նպատակներ:

Դաշնագրին միացել են ՀՀ 24 համայնքներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդիսանում է ծրագրի ազգային համակարգող։
«Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ անցնելով հետևյալ հղումով:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին