Նորություններ

Լրատվություն

Երիտասարդ առաջնորդները ծանոթացել են ՏԿԵ նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխություններին

03.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը փետրվարի 29-ին մասնակցել է «Համայնքը ԵՍ եմ» ակումբի արտահերթ հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Սոնա Ղազարյանը, ՏԻՄ փորձագետ Վահագն Պետրոսյանը, «Համայնքը ես եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների 5 ճամբարների շրջանավարտներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

Աշոտ Գիլոյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարության դիրքորոշումը փոփոխությունների վերաբերյալ, դրանց նպատակը, անհրաժեշտությունը և առկա խնդիրները։ Քննարկման մասնակիցները պատրաստել են առաջարկությունների փաթեթ երեք ուղղությամբ՝ գենդերային չեզոք քվոտաների ավելի արդյունավետ կիրառումը, կուսակցությունների և դաշինքների կազմի և գործունեության շրջանակները և համամասնական ընտրակարգի պարագայում ավագանու անդամների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։
Փաթեթը ներկայացվելու է ՏԿԵ նախարարությանը և ՔՀԿ-ԱԺ հարթակին, որը համակարգում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Հանդիպումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, մասնավորապես «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի կողմից՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ, և «Կանայք և երիտասարդները նորարար համայնքային զարգացման գործընթացներում» ծրագրի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն ֆինանսական աջակցությամբ։ Երկու ծրագիրն իրականացվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին