Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանը խորհրդարանի առաջին ընթերցմանն է ներկայացրել օրենսդրական նախագծերի փաթեթը

26.05.2020

Նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի առաջին ընթերցմանն է ներկայացրել ՀՀ ընտրական օրենսգրքում, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը։

Նախարարը նախադեպային առումով կարևոր քայլ է համարել կառավարություն –խորհրդարանական խմբակցություններ համագործակցության այս ձևաչափը և նշել, որ օրենքի ընդունման կարևորությունը պայմանավորված է տեղական մակարդակում խորհրդարանական մոդելին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալու անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է՝

• ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանել, որ 4000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասնականի փոխարեն իրականացվեն համամասնական ընտրություններ, որին կմասնակցեն քաղաքական կուսակցությունները և դաշինքները: Այսպիսով՝ խորհրդարանում առկա մոդելը կտեղափոխվի նաև ՏԻՄ մարմիններ
• մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում կպահպանվի գործող մեծամասնական ընտրակարգը,
• օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը (Ազգային ժողովն իրավասու է խնդիրներ առաջանալու պարագայում փոփոխություններ մտցնել նաև այս կետում),
• Լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը» վերտառությամբ 27-րդ հոդվածում, որի համաձայն համայնքապետի լիազորությունների դադարեցման ժամանակ, երբ կա գործող ավագանի, պաշտոնակատար է նշանակվում մարզպետի, իսկ քաղաքապետի պարագայում՝ վարչապետի կողմից։

Առաջարկված փոփոխությունները, նախարար Պապիկյանի խոսքով, երաշխավորում են, որ համայնքում կլինեն առողջ քաղաքական հարաբերություններ, իսկ կառուցողական համագործակցության մթնոլորտ ապահովելու պարագայում՝ նաև փոխզսպված ավագանի և համայնքի ղեկավար:

Համայքներում կապահովվի ներառականությունը, քաղաքական ուժեր և միավորներ հնարավորություն կունենան ընդգրկված լինելու տեղական ինքնակառավարման մարմիններում՝ դրանով նաև ապահովելով իրենց քաղաքական ուժի ներկայացվածությունը տվյալ համայնքի կյանքում։

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին