Նորություններ

Լրատվություն

Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ104+700-կմ 107+900 և կմ 109+000-կմ112+900 հատվածներում մեկնարկել են  միջին նորոգման աշխատանքները

Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ104+700-կմ 107+900 և կմ 109+000-կմ112+900 հատվածներում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները 17.07.2019

«Շինպլյուս» ՍՊԸ ընկերության կողմից մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ104+700-կմ107+900 և կմ109+000-կմ112+900 հատվածների միջին նորոգման աշխատանքները: Ներկայումս աշխատանքներն իրականացվում են կմ109+000-կմ112+900 ճանապարհահատվածում: Միջին նորոգման աշխատանքներում ներառված են փոսերի լցնում, հարթեցում և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների...

Վերականգնվում է Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները Թալին քաղաքի հետ կապող 10.9 կմ երկարությամբ ավտոճանապարհը

Վերականգնվում է Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները Թալին քաղաքի հետ կապող 10.9 կմ երկարությամբ ավտոճանապարհը 17.07.2019

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում իրականացվում է Հ81, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհահատվածի վերականգնումը։ 10.9 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) և Շիրակի մարզի Անիի (3.8 կմ) տարածաշրջաններում՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները կապելով Հ75 հանրապետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ: Ճանապարհի վերականգնումն իրականացվում է...

Քաղաքացիների մասնակցությունը համայնքային գործընթացներում թեմայով աշխատաժողով Բաթումիում

Քաղաքացիների մասնակցությունը համայնքային գործընթացներում թեմայով աշխատաժողով Բաթումիում 17.07.2019

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հուլիսի 15-ից 18-ը Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում անցկացվում է «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային գործընթացներում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում է նաև ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Ծրագրի նպատակն է ապահովել համայնքների վարչակազմերին որոշումների կայացման...

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով 16.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարար Պապիկյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ծավալները, համաձայն որի 2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է 16.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պարզաբանումը Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի վերաբերյալ մամուլում տեղ գտած այն հրապարակումների առնչությամբ, ըստ որի ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռևս 2017 թվականին և որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը».  ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2017 թվականի մարտի 17-ին Երեւան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային...

Մեկնարկել են  Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքները 16.07.2019

Մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+000-կմ 72+000 առանձին հատվածների (կմ 53+000-կմ 54+000, կմ 57+000 կմ 58+000,կմ 65+400-կմ  66+600 և կմ 69+900-կմ 72+000) միջին նորոգման աշխատանքները: Ներկայումս աշխատանքներն իրականացվում են կմ 53+000-կմ 54+000 հատվածում (Տառերի պուրակի մոտով անցնող ճանապարհահատված)՝ «Լիլիթ-87» ՍՊԸ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում է փոսերի նորոգում,...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին