Նորություններ

Լրատվություն

Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ

Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ 22.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին ընդառաջ, փոխնախարար Վաչե Տերտերյանն այցելել է Գյումրի, շրջել փողոցներում, ծանոթացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 23,8 միլիոն եվրոյի վարկային-դրամաշնորհային միջոցներով Գյումրու քաղաքապետարանի կողմից առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես՝ այս պահին ավարտվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է 22.08.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման...

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները 21.08.2019

Մ5 - Սարդարապատ - Նոր Արմավիր - Տ-3-52 ճանապարհի 6.146 կմ երկարությամբ վերականգնվող հատվածում մեկնարկել են երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են նաև մայթերի կառուցման, իջատեղերում խողովակների տեղադրման և տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման աշխատանքներ։ Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ...

Վաչե Տերտերյանն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության պատվիրակությանը 21.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության խորրհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի տարբեր հարթակներում Խորվաթիայի հետ կառուցողական համագործակցությունն արգասաբեր պայմաններ է ստեղծում նաև միջտարածաշրջանային և միջհամայնքային մակարդակում հարատև գործակցություն...

Շարունակվում են Չորաթան վարչական շրջան- ձեռնոցի գործարան 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Շարունակվում են Չորաթան վարչական շրջան- ձեռնոցի գործարան 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 20.08.2019

Շարունակվում են Չորաթան վարչական շրջանից ձեռնոցի գործարան տանող 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են <<Տավուշի ՃՇՇ>> ՓԲ ընկերության կողմից : Ճանապարհի հիմնանորոգման շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կառուցվում են ջրահեռացման համակարգեր, տեղադրվում են բազալտե եզրաքարեր, իրականացվում է  ճանապարհի նոր պատվածք:  

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչին

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչին 19.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ու նկատել, որ հաճախակի դարձած գործնական աշխատանքային հանդիպումները վկայում են նախարարության և հիմնադրամի միջև ձևավորված ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին։ Տանյա Ռադոչայը փոխնախարարին է ներկայացրել հիմնադրամի...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին