Նորություններ

Լրատվություն

Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. կառավարությունում քննարկվել են աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքները

Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. կառավարությունում քննարկվել են աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքները 13.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Խորհրդակցության շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը: Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ...

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր 13.01.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում է ունեցել Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանի, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի, Աժ պատգամավոր Մերի Գալստյանի հետ՝ հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներիը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:...

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը 09.01.2020

2019-ի տարեվերջին մեկնարկել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանականերում շարունակել...

Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 31.12.2019

Սիրելի՛ հայրենակիցներ Հարգելի՛ գործընկերներ Առաջնագիծը պահող մեր սիրելի զինվորներ Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում ձեռքբերումների, առողջության և խնդությամբ լի նոր տարի։ 2019թ. ավարտին մնացել են հաշված րոպեներ, որոնք ևս մեկ առիթ են խորհելու տարվա ընթացքում իրականություն դարձած նպատակների և գալիք տարում նախանշվող ծրագրերի մասին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար տարին իրավամբ հաջողված...

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ եւ շնորհավորել զինծառայողների Ամանորը

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ եւ շնորհավորել զինծառայողների Ամանորը 30.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ այցելել են պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն...

 Մարզերում անցկացվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկումներ

Մարզերում անցկացվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկումներ 30.12.2019

Դեկտեմբերին Հայաստանի 10 մարզում կազմակերպվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են մարզպետարանների, համայնքապետարանների, ՀԿ-ների, բիզնես ոլորտի, գիտական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկումներն անցկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետները՝ Եվրամիության տեխնիկական աջակցության թիմի օժանդակությամբ։ Քննարկումների ժամանակ...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին