Նորություններ

Լրատվություն

Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 12.07.2019

Հուլիսի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 103 հայտ: Նիստի ընթացքում հաստատվել է 102 հայտ` մոտ 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով,...

«ՄԱԶ» գործարանում նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է բելառուսական ուղևորափոխադրող և բեռնափոխադրող ավտոմոբիլների արտադրությանը

«ՄԱԶ» գործարանում նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է բելառուսական ուղևորափոխադրող և բեռնափոխադրող ավտոմոբիլների արտադրությանը 11.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին՝ Բելառուս կատարած աշխատանքային այցի վերջին օրը, այցելել է Մինսկի ավտոմոբիլային գործարան (МАЗ), որը հանդիսանում է ԱՊՀ տարածքում 1944թ-ից գործող ամենամեծ մեքենաշինական գործարաններից մեկը: Շրջայցի ընթացքում ցուցադրվել են գործող ավտոմոբիլային արտադրանքի նմուշները, որից հետո Սուրեն Պապիկյանն այցելել է բեռնատարների հոսքագծի կայան, ծանոթացել մեքենաների մասերի հավաքման աշխատանքային գործընթացին: Ներկայացվել է...

Նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ

Նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ 11.07.2019

Էներգետիկ համակարգում երեկ տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առավոտյան` Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո, խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ: Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու...

Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական նորագույն մեքենասարքավորումների ներկրմամբ. Սուրեն Պապիկյան

Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական նորագույն մեքենասարքավորումների ներկրմամբ. Սուրեն Պապիկյան 10.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ այցելել է Մինսկի տրակտորների գործարան, ծանոթացել գործարանի արտադրական հնարավորություններին և տրակտորների հավաքման գործընթացին։ Ընկերության մարքեթինգային տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կազակևիչի հետ հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ բելառուսական տրակտորները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում և ինչպես...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան 10.07.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան: Գործարանի գործադիր տնօրեն Եվգենի Վայցեհովիչը նախարար Սուրեն Պապիկյանին է ներկայացրել գործարանի պատմությունը և ընկերության ներկայիս գործունեությունը։ Նախարարին տեղեկացվել է, որ գործարանը գործում է 1953 թ-ից։ 2018թ․ ավարտվել է գերմանական փորձի հիման վրա կառուցվող անգարի՝ ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման...

Մինսկում կայացել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի  և Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հանդիպումը

Մինսկում կայացել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հանդիպումը 09.07.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղային, ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը տվյալներ են փոխանակել արտաքին առևտրի հաշվեկշռում ապրանքների և ծառայությունների վիճակագրական ցուցանիշների...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին