Նորություններ

Լրատվություն

Տեղի է ունեցել «Հաղթանակ» ենթակայանի վերաբացման արարողությունը

Տեղի է ունեցել «Հաղթանակ» ենթակայանի վերաբացման արարողությունը 24.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից վերակառուցված 220/110/10կՎ «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը: Աշխատանքներն ընթացել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, բացման խոսքում ողջունելով...

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 24.10.2019

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով հաստատված` նախարարությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի համաձայն ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանի և Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ։ Քաղաքացիների կողմից հնչեցվել են բազմաբնույթ հարցերի լայն շրջանակ՝ կապված բնակարանային ապահովման, սոցիալական նշանակության, քաղաքացիական և համայնքային ծառայության բնագավառների հետ։ Միաժամանակ ներկայացվել...

Յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար․ նախարար Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ

Յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար․ նախարար Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ 23.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում այսօր անցկացվել է մազխորհրդի նիստ, որին մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները և վարչական շրջանների պատասխանատուները։ Քննարկվել են համայնքների գործունեության կազմակերպմանը և մարզի զարգացման գերակայություններին ուղղված մի շարք օրակարգային հարցեր։ Նախարար Պապիկյանն իր ողջույնի խոսքում նկատել է, որ այս և հանրապետության մյուս մարզխորհրդի նիստերին...

Մարգահովիտ համայնքում տեղի է ունեցել «Առաջատար ֆերմայի» բացումը

Մարգահովիտ համայնքում տեղի է ունեցել «Առաջատար ֆերմայի» բացումը 23.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում մասնակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի՝ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում «Առաջատար ֆերմայի» և Անասնաբուժական կետի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Էկոնոմիկայի...

ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային քննարկում

ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային քննարկում 23.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր միջգերատեսչական աշխատանքային շնորհանդես-քննարկում է կազմակերպվել՝ նվիրված մարզերում և համայնքներում սոցիալական նշանակության խնդիրների բացահայտմանն ու դրանց համատեղ հաղթահարմանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, մարզային ոլորտային ներկայացուցիչներ: Իսախանյանի կողմից կարևորվել է մարզերում և համայնքներում համալիր սոցիալական,...

Քննարկվել են «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի ռազմավարության հետ կապված հարցեր

Քննարկվել են «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի ռազմավարության հետ կապված հարցեր 22.10.2019

Այսօր տեղի Է ունեցել Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպության՝ ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպած «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020 թվականների ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար Լիլիա Աֆրիկյանը, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը: Հանդիպման ընթացքում...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին