Նորություններ

Լրատվություն

ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները․ Սուրեն Պապիկյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները․ Սուրեն Պապիկյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին 21.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Բանցհաֆի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում կնպաստի հայ-գերմանական հաջողված փոխգործակցության ընդլայնմանը և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են...

ԱԶԲ-ն ՀՀ կառավարության և մասնավորապես մեր նախարարության համար հուսալի և կայուն գործընկեր է․ Սուրեն Պապիկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ԱԶԲ-ն ՀՀ կառավարության և մասնավորապես մեր նախարարության համար հուսալի և կայուն գործընկեր է․ Սուրեն Պապիկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը 18.10.2019

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը, որը նախարարին է ներկայացրել ԱԶԲ Երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին և գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարության և բանկի միջև բազմաոլորտ համագործակցության լայն օրակարգ ։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորահավորելէ Պաուլո Սպանտիգատիին առաքելությունը ստանձնելու...

Լիլիա Շուշանյանն ընդունել է ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանին

Լիլիա Շուշանյանն ընդունել է ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանին 18.10.2019

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ընդունել էր հայտնի ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանին և Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչյանին: Փոխնախարար Շուշանյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման իր տեսլականը: Ջեյմս Թուֆենկյանն իր գոհունակությունն է հայտնել նոր կառավարության բաց, համագործակցային գործելաոճի կապակցությամբ՝ որակելով դա որպես համատեղ...

Նախարար Սուրեն Պապիկյանը Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների ոլորտի զարգացման առաջնահերթությունները

Նախարար Սուրեն Պապիկյանը Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների ոլորտի զարգացման առաջնահերթությունները 18.10.2019

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին։ Շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նկատել է, որ Լիտվան ՀՀ անկախությունը առաջինը ճանաչած երկիրն է , որի հետ տարբեր ժամանակահատվածներում ձևավորված բարեկամական կապերը և պատմական զուգահեռները հնարավորություն են ընձեռում նոր որակ և բովանդակություն հաղորդելու առկա հարաբերություններին։ «Մեր երկրների միջև առկա է փոխգործակցության...

Փոխնախարար Լիլիա Շուշանյանն ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին

Փոխնախարար Լիլիա Շուշանյանն ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին 18.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին: Կենտրոնը Հայաստանում իրականացնելու է հանքարդյունաբերության ոլորտի՝ շրջակա միջավայրի և առողջապահական հարցերի վերաբերյալ ընդհանուր ուսումնասիրություն: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության պատվերով և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ուսումնասիրությունների արդյունքները պետք է օժանդակեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության...

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է «Հաջողությունը տուրիզմում» խորագիրը կրող համաժողովին

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է «Հաջողությունը տուրիզմում» խորագիրը կրող համաժողովին 18.10.2019

Այսօր մեկնարկել է Առաջնորդություն և կառավարում հանուն կայուն զբոսաշրջության «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցի «Հաջողությունը տուրիզմում» խորագիրը կրող համաժողովը, որին ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Համաժողովի բացմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին