Նորություններ
Լրատվություն

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին։ Շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նկատել է, որ Լիտվան ՀՀ անկախությունը առաջինը ճանաչած երկիրն է , որի հետ տարբեր ժամանակահատվածներում ձևավորված բարեկամական կապերը և պատմական զուգահեռները հնարավորություն են ընձեռում նոր որակ և բովանդակություն հաղորդելու առկա հարաբերություններին։ «Մեր երկրների միջև առկա է փոխգործակցության...

Փոխնախարար Լիլիա Շուշանյանն ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին 18.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին: Կենտրոնը Հայաստանում իրականացնելու է հանքարդյունաբերության ոլորտի՝ շրջակա միջավայրի և առողջապահական հարցերի վերաբերյալ ընդհանուր ուսումնասիրություն: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության պատվերով և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ուսումնասիրությունների արդյունքները պետք է օժանդակեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության...

Այսօր մեկնարկել է Առաջնորդություն և կառավարում հանուն կայուն զբոսաշրջության «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցի «Հաջողությունը տուրիզմում» խորագիրը կրող համաժողովը, որին ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Համաժողովի բացմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում...

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել #էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգային հարցերի թվում ներկայացվել և քննարկվել են վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2019թ․ պետական բյուջեով նախատեսված միջոցառումների ինն ամսվա բյուջեների կատարման մասին հաշվետվությունները։ Ընթացիկ խնդիրները կարգավորելու և աշխատանքները սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնելու նպատակով տրվել...

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։ Նշենք‚ որ այս ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքում ի հայտ էր եկել որևէ տեղ չարձանագրված ստորգետնյա կոյուղագիծ, այդ իսկ պատճառով առաջացել էր ճանապարհի վերանախագծման անհրաժեշտություն: Կապալառու կազմակերպության կողմից շինտեղամասում նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի վարչական...

Աշտարակ- Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմանանորոգման աշխատանքներ 18.10.2019
Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Ելնելով անվտանգության նկատառումներից և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է: Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների...