Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանն այսօր Գյումրիում մասնակցել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման թեմայով ազգային կոնֆերանսին

Վաչե Տերտերյանն այսօր Գյումրիում մասնակցել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման թեմայով ազգային կոնֆերանսին 04.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Գյումրիում մասնակցել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման թեմայով ազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, ղեկավար Անդրեա Վիկտորինին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պետական կառույցների, շահագրգիռ կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում Վ.Տերտերյանը կարևորել է ԵՄ աջակցությամբ Հայաստանի մարզերում...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է Իրանի էներգետիկայի, նավթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարների հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է Իրանի էներգետիկայի, նավթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարների հետ 04.11.2019

Նոյեմբերի 1-3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, աշխատանքային այցով Թեհրանում էր՝ ԻԻՀ գործընկերներին հանդիպելու և իրանական էներգետիկայի 19-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Նոյեմբերի 2-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական օրակարգի...

Արարատի մարզում վերականգնվում է 10 կմ կենսական նշանակության ճանապարհ

Արարատի մարզում վերականգնվում է 10 կմ կենսական նշանակության ճանապարհ 04.11.2019

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզում վերականգնվում է ընդհանուր 10 կմ երկարությամբ 5 ճանապարհ՝ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ)։ Այս ճանապարհները գյուղական համայնքները միացնում են հանրապետական և միջպետական ճանապարհներին՝ հեշտացնելով շուկաների և այլ...

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը  բաց է

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է 04.11.2019

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը, ժամը 12:00-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին:  

Սուրեն Պապիկյանն Իրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ

Սուրեն Պապիկյանն Իրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ 04.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Նախարար Պապիկյանը հանդիպման ընթացքում Բիժան Զանգանեին ներկայացրել է առկա փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները: Մտքեր են փոխանակվել ճանապարհաշինության համար անհրաժեշտ օրգանական կապակցանյութի` նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների, գազ` էլեկտրանէներգիայի դիմաց...

ՀՀ ՏԿԵ նախարարը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ 04.11.2019

Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են դեպի հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցմանը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրացմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին