Նորություններ

Լրատվություն

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար 01.11.2019

Ձյան տեսքով տեղումների պատճառով Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:Ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար առայժմ փակ է: Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:  

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին 31.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին: Ներկայացնելով նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ նախարարն ընդգծել է, որ վերջինս իր գործունեության ընթացքում հանդես է եկել իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց է տվել, որ ըստ արժանվույն կարող է ղեկավարել մարզը: «Ես վստահ եմ, որ...

Նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան

Նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան 31.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նոյեմբերի 1-3-ը Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին: Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես՝ էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության, ներքին գործերի նախարարների հետ:  

ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են  ԲԳԿ գլխավոր գործադիր տնօրենին

ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են ԲԳԿ գլխավոր գործադիր տնօրենին 31.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը և Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել են «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:  Փոխնախարարներն իրենց  և նախարար Սուրեն Պապիկյանի անունից ողջունել են  ԲԳԿ գործադիր տնօրենի այցը Հայաստան: «Մենք ընդունում ենք, որ մարտահրավերները, որոնք մենք ԲԳԿ-ի շրջանակում տեղական ժողովրդավարության մասով հանձնառել ենք, կարևորագույն...

Աշոտ Գիլոյանը  մասնակցել է «Ոչ մեկին հետ չթողնելով» խորագիրը կրող սեմինարին

Աշոտ Գիլոյանը մասնակցել է «Ոչ մեկին հետ չթողնելով» խորագիրը կրող սեմինարին 31.10.2019

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100 ամյակին նվիրված «Ոչ մեկին հետ չթողնելով» խորագիրը կրող սեմինարին: Այն կազմակերպվել էր ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարցերով գրասենյակի կողմից՝ ՀՀ-ԵԱՀԿ համագործակցության շրջանակներում: Սեմինարի ընթացքում քաղաքականություն մշակողները, փորձագետները և սոցիալական ձեռներեցները համատեղ քննարկել են Հայաստանում սոցիալական ներուժը...

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեդիայի դեսպանության գործերի  հավատարմատարին

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին 30.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանարապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնին։ Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գործընկերության ու բարեկամական ընկալման վրա խարսխված առանձնահատուկ մակարդակի շփումները և անձնական պատրաստակամություն հայտնել սեփական նպաստը բերել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման գործում։ Նախարարի խոսքով...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին