Նորություններ

Լրատվություն

Սանահին կայարան 42 հասցեի օտարված շենքի բնակիչները գոհ են փոխհատուցումից

Սանահին կայարան 42 հասցեի օտարված շենքի բնակիչները գոհ են փոխհատուցումից 27.11.2019

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի Սանահին կայարան 42 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն օտարվել է։ Փոխհատուցում են ստացել բոլոր 9 բնակարանների սեփականատերերը։ Շենքը կառուցված էր ճանապարհի անմիջապես հարևանությամբ‚ և եղել են դեպքեր‚ երբ մեքենաները մխրճվել են շինության մեջ՝ սպառնալով բնակիչների անվտանգությանը։ Շենքը վթարային էր՝ կենցաղային անհարմար պայմաններով։ Բնակարանները չունեին...

Ամփոփվել է «Կենսաբազմանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի չորսամյա գործունեությունը

Ամփոփվել է «Կենսաբազմանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի չորսամյա գործունեությունը 22.11.2019

«ԿՒԿ. հիմնական արդյունքներ և քաղված դասեր» միջոցառմամբ այսօր ամփոփվել է «Կենսաբազմանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի չորսամյա գործունեությունը: Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ և Գերմանիային միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ: Գործընկեր պետական կառույցներից են հանդիսացել նաև ՀՀ...

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից 21.11.2019

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում 2018թ. վերականգնված երկու ճանապարհահատված‚ որոնք վերականգնումից հետո մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում‚ հանվել են երաշխիքային ժամկետից։ Դրանք են Մ6-Արճիս մոտ 3.6 կմ (Տավուշի մարզ) և Հ32-Վահրամաբերդ-Հովունի-Մ1 մոտ 6 կմ (Շիրակի մարզ) երկարությամբ կենսական...

Մոսկվայում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

Մոսկվայում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը 21.11.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում նոյեմբերի 20-ին մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի շրջանակներում տրանսպորտային ոլորտում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին, այդ թվում՝ «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստին, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստին, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի...

Բնակարաններ՝ ադրբեջանից բռնագաղթված փախստականներին

Բնակարաններ՝ ադրբեջանից բռնագաղթված փախստականներին 21.11.2019

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի բնակարաններով ապահովելու ծրագիրը՝ այդպիսով լուծելով նրանց՝ 3 տասնամյակ ձգվող բնակարանային խնդիրները: Շուրջ 1,5 մլդ դրամ արժողությամբ ծրագիրը ներկայացվել և իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության կողմից։ Ծրագրով նախատեսվում է՝ • Սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները. • Վկայագրերի տրամադրումն...

ՏԿԵ փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ անցկացվել է քաղաքացիների ընդունելություն

ՏԿԵ փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ անցկացվել է քաղաքացիների ընդունելություն 20.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։ Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացվել են բնակարանային ապահովման, զբաղվածության, տեղական ինքնակառավարման նշանակության հարցեր: Նախարարի տեղակալը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին, մի շարք խնդիրների...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին