Նորություններ

Լրատվություն

Բնակարաններ՝ ադրբեջանից բռնագաղթված փախստականներին

Բնակարաններ՝ ադրբեջանից բռնագաղթված փախստականներին 21.11.2019

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի բնակարաններով ապահովելու ծրագիրը՝ այդպիսով լուծելով նրանց՝ 3 տասնամյակ ձգվող բնակարանային խնդիրները: Շուրջ 1,5 մլդ դրամ արժողությամբ ծրագիրը ներկայացվել և իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության կողմից։ Ծրագրով նախատեսվում է՝ • Սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները. • Վկայագրերի տրամադրումն...

ՏԿԵ փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ անցկացվել է քաղաքացիների ընդունելություն

ՏԿԵ փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ անցկացվել է քաղաքացիների ընդունելություն 20.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։ Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացվել են բնակարանային ապահովման, զբաղվածության, տեղական ինքնակառավարման նշանակության հարցեր: Նախարարի տեղակալը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին, մի շարք խնդիրների...

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը 19.11.2019

Այսօր շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է  Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ...

ՏԿԵ նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

ՏԿԵ նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը 18.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ: Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել է ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ մասնավորապես անդրադառնալով իր համակարգման ոլորոտում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին: Թոմաս Հերցն իր հերթին...

Սուրեն Պապիկյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է էներգաարդյունավետության արդիականացման հնարավորությունները

Սուրեն Պապիկյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է էներգաարդյունավետության արդիականացման հնարավորությունները 18.11.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համայնքների համաչափ զարգացմանը, ենթակառուցվածքների հզորացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերը և վստահություն հայտնել, որ համատեղ նախագծերը շարունակելու են տալ իրենց տեսանելի արդյունքները:...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 18.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ  նոյեմբերի 17-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։   Վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին