Նորություններ

Լրատվություն

Համայնքային  ծառայության հարցերով աշխատանքային քննարկում ՀՀ ՏԿԵ նախարարությունում

Համայնքային ծառայության հարցերով աշխատանքային քննարկում ՀՀ ՏԿԵ նախարարությունում 04.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել համայնքային ծառայության հարցերով քննարկում, որին ներկա են գտնվել ՏԿԵ գլխավոր քարտուղարին փոխարինող Համլետ Բատիկյանը, ՀՀ մարզպետարանների տեղական ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչությունների, Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրության են արժանացել մի շարք...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ 04.10.2019

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։ Քննարկվել է էներգետիկայի բնագավառոմ երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների հետագա իրականացմանը։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք...

Փոխնախարար Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում

Փոխնախարար Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում 04.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի շինտեղամասերում, որտեղ ընթանում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Նշենք, որ միջպետական մայրուղու Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հիմնանորոգվող 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածը բաժանված է երեք տեղամասերի, որտեղ միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ։ Փոխնախարարը հանդիպել է շինարարների հետ,...

Փոխնախարար Տերտերյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հետ

Փոխնախարար Տերտերյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հետ 04.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հետ։ Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանի և ԱԶԲ-ի միջև արդյունավետ և ծրագրահեն համագործակցության հաստատման գործում անձնական և մասնագիտական մեծ ներդրում...

ՀՀ ՏԿԵ նախարարության  ներկայացուցիչները  պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով

ՀՀ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչները պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով 04.10.2019

Նախագահի նստավայրում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի կապակցությամբ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով պարգևատրման արարողությունը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՏԿԵՆ արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը, ՏԿԵՆ եվրասիական տնտեսական միության բաժնի պետ Վիոլետա Աղաջանյանը և...

Ա. Գիլոյանը  մասնակցել է  խոշորացված համայնքների հմտությունների  ու կարողությունների  զարգացմանն ուղղված դասընթացին

Ա. Գիլոյանը մասնակցել է խոշորացված համայնքների հմտությունների ու կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացին 04.10.2019

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հոկտեմբերի 3-ին Ծաղկաձորում մասնակցել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող խոշորացված համայնքների հմտությունների ու կարողությունների  զարգացմանն ուղղված սեմինարների շարքին: Ծրագրի կառավարման, հանրային մասնակցության, միջհամայնքային համագործակցության և կատարողականության կառավարման թեմաներով սեմինարները խոշորացված համայնքներին...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին