Նորություններ

Լրատվություն

Ավարտվել է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհների վերականգնումը

Ավարտվել է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհների վերականգնումը 17.12.2019

Ավարտվել են Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Դրանք մեկնարկել էին այս տարվա հունիսին։ Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 ճանապարհը‚ որ վերականգնվել է «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից‚ գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, որի միջոցով Հայրենյաց, Տուֆաշեն, Հայկասար, Պեմզաշեն համայնքները կապվում են միմյանց և Մ1 միջպետական ու Հ83 հանրապետական ավտոճանապարհների հետ: Իսկ Հ81-...

Կայացել է «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կայացել է «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը 16.12.2019

Դեկտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում կայացել է  « Համայնքային սոցիալական աշխատանք »  հատուկ ուսումնական դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դասընթացին մասնակցել են ՀՀ Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի համայնքների 19 համայնքային ծառայողներ, որոնք զբաղեցնում են սոցիալական աշխատողի հաստիք կամ իրականացնում են պաշտոնի անձնագրով իրենց վերագրված համապատասխան գործառույթներ: Դասընթացն...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 13.12.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ, որին մասնակցել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը ։ Նախարար Սուրեն Պապիկյանն արդյունավետ է որակել պետական մարմինների...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին» 13.12.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնեն Շվեյցարիայի Համադաշնություն՝ մասնակցելու Ժնևում կայանալիք «Փախստականների գլոբալ ֆորումին»։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից փախստականների համաշխարհային հռչակագրի ընդունումից հետո սա առաջին ֆորումն է: Այն կոչված է մեղմելու փախստականներին ընդունող երկրների ծանրաբեռնվածությունը: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք...

Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը

Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը 13.12.2019

Երևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է խորհրդի անդամներին Հայաստանում և նշել, որ արդեն երկրորդ անգամ նիստի անցկացումը Հայաստանում լավ խթան է անձնական և աշխատանքային մակարդակում նոր կապեր...

Նախարար Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ

Նախարար Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ 11.12.2019

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ,որին մասնակցել են նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և նրա տեղակալ Հարություն Գուլյանը: Խորհրդակցության ընթացքում ՋՕԸ տնօրենները նախարարին են զեկուցել հավաքագրումների ցուցանիշները, որից հետո ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Ըստ ներկայացված տվյալների` 2019թ․ դեկտեմբերի 11-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 549,4...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին