Նորություններ

Լրատվություն

Շտապօգնության մեքենաներ սահմանամերձ համայնքներին

Շտապօգնության մեքենաներ սահմանամերձ համայնքներին 11.12.2014

Դեկտեմբերի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության կողմից վերանորոգված շտապօգնության մեքենաների ցուցադրությունը, որին ներկա էին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ մարզպետներ: Նախարարներն ու մարզպետները տեղում ծանոթացան շտապօգնության վերանորոգված ավտոեմեքենաների տեխնիկական վիճակին և հագեցվածությանը: Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում...

ՏԿԱԻ նախարարի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ` ուշադրության կենտրոնում երեխաներն են

ՏԿԱԻ նախարարի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ` ուշադրության կենտրոնում երեխաներն են 10.12.2014

Դեկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Արմեն Երիցյանի առաջին կանգառն Ապարան քաղաքում էր, որտեղ նախարարն այցելեց քաղաքային երեք մանկապարտեզ: Շրջելով մանկապարտեզների տարածքում` ՏԿԱԻ նախարարը ծանոթացավ առկա պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ և լսեց նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները: Նախարարը կարևորեց երեխաների համար լավագույն պայմանների ապահովումը նախակրթական ուսումնական...

ՀՀ ՏԿԱԻ նախարարի այցը Հայաստանի ազգային արխիվ

ՀՀ ՏԿԱԻ նախարարի այցը Հայաստանի ազգային արխիվ 08.12.2014

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը այցելեց Հայաստանի ազգային արխիվի Երևանյան գլխավոր մասնաճյուղ: Այցի շրջանակներում նախարարը ծանոթացավ ՀՀ ազգային արխիվի Երևանյան մասնաճյուղի փաստաթղթերի պահպանման պահոցներին, արխիվի թվայնացման մեխանիզմներին, տեղեկատու որոնողական բազայի աշխատանքային սկզբունքներին, ինչպես նաև` սերվերային համակարգի գործունեությանը: ՀՀ ազգային արխիվում առկա տեխնիկական վիճակին ծանոթանալուց հետո նախարար Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց արխիվի ղեկավար...

Միասնական կազմով առաջին խորհրդակցությունը

Միասնական կազմով առաջին խորհրդակցությունը 08.12.2014

Դեկտեմբերի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ միասնական կազմով առաջին ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների ու ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց դեկտեմբերի 3-4-ն անցկացված "Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի...

Արտահերթ ընտրություններ Ջամշլու համայնքում 08.12.2014

Դեկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, նախնական արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել Միրազմ Ուռուսյանը: Համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել էր երկու թեկնածու` ՀՀԿ-ական Միրազմ Ուռուսյանը եւ անկուսակցական Մերալի Սադոյանը, ով ինքնաբացարկ էր հայտնել: Նշենք, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղական համայնքի նախկին ղեկավար Տիտալ Ալոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին սեփական դիմումի համաձայն`...

Օդանավակայանները պատրաստ են դիմակայել աղետներին 05.12.2014

Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի հետ համատեղ և DHL գերմանական փոստային գործակալության մասնակցությամբ, կազմակերպել էր վարժանք` ուժեղ երկրաշարժի թեմայով: Վարժանքն անցկացվում էր «Աղետներին դիմակայելու պատրաստ օդանավակայաններ» (GARD) գլոբալ ծրագրի շրջանակներում: Հիմնական նպատակն էր փորձարկել «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի` արտակարգ...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին