Նորություններ

Լրատվություն

Մագիստրոսները երդվում են պահպանել փրկարարի պատիվը

Մագիստրոսները երդվում են պահպանել փրկարարի պատիվը 27.12.2014

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տոնական տրամադրություն էր: Նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրայի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներ: Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ու շրջանավարտներին շնորհավորեց ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը. - Մենք, իհարկե, երկար ենք հիշելու այս օրը, սակայն դժվարությունները դեռ առջևում են: Գիտեք, որ իմ հրամանով` ակադեմիայի լավագույն շրջանավարտներն աշխատանքի են անցնում...

Տոնական բարեգործական համերգ

Տոնական բարեգործական համերգ 27.12.2014

Դեկտեմբերի 25-ին և 26-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը բարեգործական համերգ էր կազմակերպել մայրաքաղաքի Նորքի տուն-ինտերնատում և Խարբերդի մանկատանը: ՏԿԱԻՆ փողային նվագախումբը պարբերաբար հանդես է գալիս նման նախաձեռնությամբ` տոնական տրամադրություն և ջերմություն հաղորդելով ուշադրության կարիք ունեցող անձանց: Դասական, ազգային, հայրենասիրական և ժողովրդական ստեղծագործություններից զատ` նվագախմբի համերգային ծրագրում այս անգամ ընդգրկված էին նաև...

Ամանորյա փաթեթներ` անապահով տարեցներին

Ամանորյա փաթեթներ` անապահով տարեցներին 27.12.2014

Նրանց օգնում է Գերմանական Կարմիր խաչի հայաստանյան մասնաճյուղը Արդեն ավանդույթ է դարձել, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» ծրագրերի շահառուների համար աշխատակիցների ու կամավորների ջանքերով փաթեթավորվում և բաշխվում են ամանորյա տոնական սննդի փաթեթներ: Անցած տարի սննդի փաթեթների բաշխման գործում Գերմանական Կարմիր խաչին աջակցում էին նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության...

ՏԿԱԻ նախարարի խորհրդակցությունը մարզպետների հետ

ՏԿԱԻ նախարարի խորհրդակցությունը մարզպետների հետ 26.12.2014

 Դեկտեմբերի 25-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետների հետ: ՏԿԱԻ նախարարն իր մտահոգությունը հայտնեց վերջին շրջանում գրանցված գնաճի վերաբերյալ և մարզպետների հետ քննարկեց մարզերում ստեղծված իրավիճակը, գների կայունացման գործընթացը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նախարար Երիցյանը մարզպետներին հորդորեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել մարզերում լայն սպառման` հատկապես պարենային ապրանքների...

Հաստատվել է ՏԿԱԻ նախարարության կառուցվածքը

Հաստատվել է ՏԿԱԻ նախարարության կառուցվածքը 25.12.2014

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (ՊՀԿ)` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին միացման ձևով: Նիստի ընթացքում հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը, ինչպես նաև...

2015թ. hունվար  ամսվա եղանակի  կանխատեսումը և  կլիմայական բնութագիրը

2015թ. hունվար ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 25.12.2014

 Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70 C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90 C , Պաղակնում -120 C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.20 C ): Բավական ցածր ջերմաստիճաններ են...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին