Նորություններ

Լրատվություն

Դպրոցներն ուշադրության կենտրոնում են 05.12.2014

2014թ. ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) միջև կնքվեց պայմանագիր «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման ծրագրի» կատարման նպատակով:  Ծրագրի շրջանակներում ՊՈԱԿ-ն իրականացրել է ՀՀ-ում գոյություն ունեցող դպրոցների տիպային նախագծերի վերլուծություն, «ամենախոցելի» նախագծերի բացահայտում և ՀՀ տարածքում թվով 60 «ամենախոցելի» դպրոցների ակնադիտական և...

Համաժողովում մշակվեց առաջարկությունների փաթեթ 04.12.2014

Դեկտեմբերի 4-ին Երևանի Մատենադարանի հանդիսությունների սրահում աշխատանքն էր շարունակում «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման անկյունաքար» խորագրով 2-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը` «Արտակարգ ալիք» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Համաժողովի աշխատանքային 2-րդ օրը նվիրված էր ռիսկի տեղեկատվությանը, հանրային իրազեկման ցուցանիշների ներդրմանը, Հյոգոյի գործողությունների 2005-2015 թթ. ծրագրին...

Հայաստանը` լավագույն փորձի լավագույն օրինակ 03.12.2014

Հանրային իրազեկմանը նվիրված միջազգային համաժողով Երևանում Դեկտեմբերի 3-4-ը Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցին ընդառաջ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության հետ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում, Երևանի Մատենադարանի հանդիսությունների սրահում կազմակերպել էր «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով 2-րդ միջազգային համաժողովը։...

Արմեն Երիցյանը` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար 02.12.2014

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ՀՀ Նախագահը դեկտեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Արմեն Երիցյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար:

Վարչապետի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 02.12.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Արմեն Երիցյանի գործունեությունը կնպաստի նախարարության և մարզպետարանների միջև արդյունավետ համագործակցությանը՝...

Տեղի ունեցավ Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը 02.12.2014

Այսօր տեղի ունեցավ Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Հանձնաժողովը քննարկեց եւ դրական որոշում կայացրեց պարտադիր զիվորական ծառայության ենթակա, զորակոչային տարիքի 29 ՀՀ քաղաքացու դիմումների վերաբերյալ, ովքեր կրոնական հայացքներից ելնելով հանձնաժողովին դիմել էին պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային աշխատանքային ծառայության փոխարինելու...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին