Նորություններ

Լրատվություն

Փոխվարչապետն ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը 20.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը՝ ՌԴ դաշնային արխիվային գործակալության ղեկավար Ա.Արտիզովի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ "Արխիվային գործը Ռուսաստանում եւ Հայաստանում արդի փուլում" խորագրով ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Անդրադարձ եղավ Հայաստանի եւ ՌԴ դաշնային արխիվների համագործակցության...

Երթևեկությունը գիշերվա ընթացքում արդեն վերականգնվել է 19.05.2014

  Մայիսի 18-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ - Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ինժեներասակրավորական խումբը` պայթեցնողներով, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և «Դիլիջան ՃՇՇ»-ի աշխատակիցները: Պարզվել է, որ հանրապետական Հ-30 ավտոճանապարհի Ճամբարակ - Դիլիջան հատվածում (30-րդ կմ)` Խաչարձան գյուղի մոտակայքում, ավտոճանապարհի հարակից ժայռից մոտ 150 մ...

Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների մասին տեղեկատվական հանդիպում՝ լրագրողների համար

Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների մասին տեղեկատվական հանդիպում՝ լրագրողների համար 19.05.2014

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) "Համայնքների զարգացում Հարավային Կովկասում" ծրագրի աջակցությամբ, մայիսի 17-18-ը Աղվերանի համալիրում տեղեկատվական հանդիպում-քննարկում էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի մասին իրազեկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային...

ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ԱԻ նախարարությունն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել վրացի գործընկերներին 18.05.2014

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկայիձեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին: Ալեքսանդր Չիկայիձեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին: Ը ստ ժամը...

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ում շարունակվում են ամփոփիչ ատեստավորման քննությունները 16.05.2014

Մայիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա այցի ընթացքում ներկա գտնվեց «Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում» մասնագիտությամբ հեռակա ուսուցման ավարտական կուրսի «Հատուկ փրկարարական տրանսպորտային միջոցներ և տեխնիկա» մասնագիտական ամփոփիչ ատեստավորմանը: Ուսանողները հանգիստ ու համարձակ պատասխանում են հանձնաժողովի նախագահի ու անդամների կողմից տրվող բոլոր հարցերին: Ավարտական քննությունները...

Գեղարուտ գետի գույնի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ 16.05.2014

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները` «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի երկրաբանության բաժնի վարիչ Ռաֆայել Հարությունյանը և կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի գլխավոր մասնագետ Վալերի Խոնդկարյանը մայիսի 8-9-ը գործուղվել էին Արագածոտնի մարզի Արագած գյուղ` պարզելու Գեղարուտ գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները։ Արագած գյուղում սեյսմիկ պաշտպանության համակարգի մասնագետները նախ հանդիպել են համայնքի ղեկավարի տեղակալ Ս.Բեյբությանի հետ, ծանոթացել իրավիճակին և ուղևորվել...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին