Նորություններ

Լրատվություն

Հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակվում է 06.10.2014

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետությունում էին ֆրանսիական CEA-DASE կազմակերպությունը ներկայացնող մեր գործընկերներ, ինժեներներ Ժան-Պոլ Սանտորը և Ժան-Բատիստ Լեբլանը: Գործուղման նպատակն էր Վայքում, Կապանում և Ստեփանավանում տեղակայված ֆրանսիական սեյսմիկ սարքերի և սարքավորումների պրոֆիլակտիկան, բարոյապես ու ֆիզիկապես հնացած սարք-սարքավորումների փոխարինումը նորերով, համակարգչային աշխատանքային ծրագրերի ստուգումը: Նախատեսվում էր ֆրանսիացի գործընկերների աշխատանքը նաև Գառնիի...

Խորհրդակցություն ԱԻ նախարարությունում 06.10.2014

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:   ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը ներկայացրեց Գառնու դիտարանում, Ստեփանավանի օդանավակայանում և ԱԻՆ միասնական տեխնիկական բազայում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքը: ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: ՍՊԾ...

Երկրաշարժ Քաջարան քաղաքից 10 կմ դեպի հյուսիս 04.10.2014

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 19.55-ին ՀՀ տարածքում` Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս, տեղի է ունեցել 2.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.23 0 և արևելյան երկայնության 46.14 0 : Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:...

Երկրաշարժ Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում 04.10.2014

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 08.59-ին Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալա քաղաքից 20 կմ արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.37 0 և արևելյան երկայնության 48.15 0 : Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Ճամբարակ, Բերդ և...

Փոխվարչապետը ներկա գտնվեց Դիլիջան քաղաքի օրվա շրջանակում կազմակերպված միջոցառումներին 04.10.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դիլիջանում ներկա գտնվեց քաղաքի հիմնադրման 470-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում կազմակերպված՝ երաժշտական դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը: Փոխվարչապետը շնորհավորեց դիլիջանցիներին տոնի, ինչպես նաեւ համայնքային նոր կրթօջախի բացման կապակցությամբ: Նա վստահություն հայտնեց, որ հարմարավետ, անհրաժեշտ գույքով ապահովված դպրոցում սաները նաեւ լավ կրթություն ստանալու հնարավորություն կունենան : Փոխվարչապետը նաեւ...

"ԴիջիԹեք Էքսպո-2014" ցուցահանդեսին ներկայացվեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը

"ԴիջիԹեք Էքսպո-2014" ցուցահանդեսին ներկայացվեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը 03.10.2014

"ԴիջիԹեք Էքսպո-2014" ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, "Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն" ՀԿ-ի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ ներկայացրեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ): Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ` "Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին