Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 05.11.2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները՝ կարևորելով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։ Այս առնչությամբ...

ՏԿԵՆ փոխնախարարներն ընդունել են ԱՃԹՆ  միջազգային քարտուղարության պատվիրակությանը

ՏԿԵՆ փոխնախարարներն ընդունել են ԱՃԹՆ միջազգային քարտուղարության պատվիրակությանը 05.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Կարեն Իսախանյանը և Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակությանը՝ Հայաստանի հարցերով պատասխանատու Օլեսիա Տոլոչկոյին և վավերացման գործընթացի ղեկավար Լիդիա Կիլպիին: Քարտուղարության պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի միջազգային վավերացման գործընթացի շրջանակում՝ գնահատելու Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման...

Վաչե Տերտերյանն այսօր Գյումրիում մասնակցել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման թեմայով ազգային կոնֆերանսին

Վաչե Տերտերյանն այսօր Գյումրիում մասնակցել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման թեմայով ազգային կոնֆերանսին 04.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Գյումրիում մասնակցել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման թեմայով ազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, ղեկավար Անդրեա Վիկտորինին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պետական կառույցների, շահագրգիռ կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում Վ.Տերտերյանը կարևորել է ԵՄ աջակցությամբ Հայաստանի մարզերում...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է Իրանի էներգետիկայի, նավթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարների հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է Իրանի էներգետիկայի, նավթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարների հետ 04.11.2019

Նոյեմբերի 1-3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, աշխատանքային այցով Թեհրանում էր՝ ԻԻՀ գործընկերներին հանդիպելու և իրանական էներգետիկայի 19-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Նոյեմբերի 2-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական օրակարգի...

Արարատի մարզում վերականգնվում է 10 կմ կենսական նշանակության ճանապարհ

Արարատի մարզում վերականգնվում է 10 կմ կենսական նշանակության ճանապարհ 04.11.2019

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզում վերականգնվում է ընդհանուր 10 կմ երկարությամբ 5 ճանապարհ՝ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ)։ Այս ճանապարհները գյուղական համայնքները միացնում են հանրապետական և միջպետական ճանապարհներին՝ հեշտացնելով շուկաների և այլ...

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը  բաց է

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է 04.11.2019

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը, ժամը 12:00-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին:  

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին