Նորություններ

Լրատվություն

Մոսկվայի մետրոպոլիտենում գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից (լրացված) 15.07.2014

Հուլիսի 16-ին, ժամը 08.30-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ դեռևս ճշտված չէ՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Ժամը 20.30-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների մեջ կան հայազգի անձինք: 1. Քոչարյան Մերի Աշոտի - 20...

Խոշոր ուսումնավարժություն մայրաքաղաքում 14.07.2014

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում անցկացրեց խոշոր ուսումնավարժություն` «Հրդեհների մարումը մշակութահանդիսարանային կազմակերպություններում» թեմայով: Օպերայի շենքում ուսումնական հրդեհի մասին ծանուցում ստանալուց անմիջապես հետո ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի հրշեջ հրահանգիչները և հրշեջ-փրկարարական ջոկատներն անմիջապես ժամանեցին դեպքի վայր և սկսեցին իրականացնել ուսումնական պլանով...

ԱՌՆԱՊ-ի փորձը բարձր գնահատականի է արժանացել 14.07.2014

Հուլիսի 8-9-ը Բիշկեկում տեղի է ունեցել «Աղետների ռիսկի նվազեցումը Ղրղզստանի Հանրապետությունում» թեմայով աշխատաժողով։ Այն կազմակերպել էր Աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի միջազգային գրասենյակը` Շվեյցարական զարգացման և համագործակության գործակալության ֆինանսավորմամբ։ Աշխատաժողովի նպատակն էր գործընկեր կառույցներին և այլ շահագրգիռ կողմերի ներկայացնել Ղրղզստանի Հանրապետության Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի վերջին 2 տարիների ձեռքբերումները, ազգային մակարդակում համակարգման...

Մեկնարկում է նոր ծրագիր 11.07.2014

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվել էր քննարկում` նվիրված «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագրի շրջանակներում համագործակցության հարցերին: Ծրագիրը շարունակելու է Հարավային Կովկասում «Սեյվ դը չիլդրենի» կողմից իրականացված աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հաջող աշխատանքը, որը կատարվել էր նախորդ ԱՌՆ ներառական ծրագրի շրջանակներում: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի ղեկավար Սերգեյ Սահակյանը հանգամանալից ներկայացրեց ծրագրի...

Ստորագրվեց համագործակցության հուշագիր 11.07.2014

Պետական կառավարման ակադեմիայի պատվիրակությունն ԱԻ նախարարությունում Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորած պատվիրակությանը: ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում նախարար Երիցյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորեց երկու կառույցների միջև համագործակցությունը. «Աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում մենք կարևորում ենք ուսանողների ներգրավվածությունը: Վստահ եմ` միասին մենք շատ...

ԱԻՆ օդադեսանտային ջոկատի հերթական պարապմունքը 10.07.2014

Հուլիսի 10-ին ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատը ՊՆ զորամասերից մեկի օդանավակայանում անցկացրել է հերթական գործնական պարապմունքը:   Մինչև ուսումնական թռիչք իրականացնելը, ԱԻ նախարարության և Պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փրկարարական ջոկատի անդամները մասնակցել են հատուկ դասընթացների, որի ժամանակ նրանք ստացել են անկարգելի` պարաշյուտի կառավարման տեսական գիտելիքներ, իսկ հետո հատուկ սարքավորումների օգնությամբ սովորել են օդում կառավարել...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին