Նորություններ

Լրատվություն

Հիշարժան օր ԱԻՆ աշխատակիցների համար 10.07.2014

Ամառային շոգն ու տապը փոքր-ինչ մեղմելու և հաճելի ժամանակ անցկացնելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հետաքրքիր և անմոռաց միջոցառում էր նախաձեռնել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպությունը հունիսի 21-ին ԱԻՆ աշխատակիցների համար էքսկուրսիա էր կազմակերպել Հայաստանի պատմամշակութային հուշարձաններից մեկի` Տաթևի վանական համալիր: Նախաձեռնությունն ոչ միայն ճանաչողական բնույթ էր կրում, այլ հնարավորություն էր տալիս պարզապես լավ օր...

Նոր նշանակումներ և հերթական կոչումներ 09.07.2014

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 11 նոր նշանակում` ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատում և «ՀԱԷԿ»-ում, ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Լոռու և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատներում: ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ: Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` Վայոց Ձորի ՄՓՎ-ի պետի տեղակալ Հարություն Մարգարյանին շնորհվել է փոխգնդապետի կոչում, իսկ ԵՓՎ...

Ուղիղ տեսակապ՝ հրշեջ-փրկարարների և ՃԿԿ-ի միջև 08.07.2014

Բջջային հեռախոսներ ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ փրկարարական գործողությունների տեսանկարահանման և իրական ռեժիմով ՃԿԿ փոխանցման համար Հուլիսի 8-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեցին համատեղ իրականացվող նորարարական ծրագիրը: Նախարար Ա. Երիցյանը, իր և ԱԻՆ անձնակազմի անունից, շնորհակալություն հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը. - Մենք միասին դեռ շատ անելիքներ ունենք, քանի որ մեր խնդիրը միայն...

ԱԻ նախարարը Լոռու մարզում 07.07.2014

Հուլիսի 7-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Լոռու մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Լոռու մարզպետարանում էր, որտեղ մարզպետ Արթուր Նալբանդյանի և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն ու մամլո ասուլիս: Նախարարի այցի հիմնական պատճառը այս գիշեր Վանաձորում տեղի ունեցած երկրաշարժն էր, որը անտեղի խուճապ էր առաջացրել բնակչության շրջանում: Նախարարը ասուլիսի մասնակիցներին տեղեկացրեց, որ...

Խուճապի ոչ մի առիթ չկա 07.07.2014

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որը նպատակ ուներ պարզաբանել հուլիսի 6-7-ը ՀՀ տարածքում գրանցված թույլ երկրաշարժերի առաջացրած արձագանքը: Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11.13-ին տեղի ունեցած 3 մագնիտուդով (էպիկենտրոնում` 4 բալ) և հաջորդ օրը, ժամը 03.34-ին 4.0 մագնիտուդով (5 բալ) երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից, մասնավորապես Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, խուճապ էին առաջացրել բնակչության շրջանում:...

Չինաստանի դեսպանն այցելել է ԱԻՆ 07.07.2014

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել առաջիկայում ԱԻ նախարարի Չինաստան կատարելիք այցի մանրամասները: 2013 թ. սեպտեմբերին արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, և ԱԻ նախարարը դեսպանին հավատացրեց, որ համագործակցությունը պետք է ակտիվանա:...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին