Նորություններ

Լրատվություն

Ամփոփելով ամռան արտակարգ պատահարները 04.09.2014

Սեպտեմբերի 4-ին «ԲլիցԻնֆո» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանի մամլո ասուլիսը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հ. Խանգելդյանը ներկայացրեց 2014 թ. հունիս-օգոստոս ամիսների արտակարգ պատահարների վիճակագրական տվյալները. - 2014թ. ամառն աչքի ընկավ հիմնականում հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների և ուժեղ քամիների դեպքերով: Ցուցանիշով ավելացել է միայն տուժածների քանակը, զոհերի թվաքանակը նվազել է:...

Հայացք ԱԻՆ անցած ճանապարհին 04.09.2014

Սեպտեմբերի 4-ին «Հայացք» մամուլի ակումբում հյուրընկալվել էին ԱԻ նախարարի խորհրդական, պահեստի գնդապետ Անդրանիկ Հակոբյանը և ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանը: Հանդիպման առիթը սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻ աշխատողի օրն էր, ԱԻ նախարարության վերջին նվաճումներն ու զարգացման հեռանկարները: Բանախոսներից Ա. Հակոբյանը սկզբում շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ ու նշեց, որ ասուլիսն ավելի շատ նման է լինելու հաշվետվության. - Մեր...

Ուսումնավարժություն Կոտայքի մարզում 04.09.2014

Oգոստոսի 29-ին Կոտայքի մարզում անցկացվեց «ՀՀ Կոտայքի մարզում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ մարդկանց և կենդանիների շրջանում ծագած համաճարակին արձագանքման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ՀՀ Կոտայքի մարզում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի պայմաններում:...

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ- ՈՒՄ ընդունելության հերթական քննությունները ետևում են 03.09.2014

Ընդունելության քննություններն ինքնին իրադարձություն են ոչ միայն դիմորդների և ծնողների համար: Դրանք կարևորագույն իրադարձություն են բուհերի, մեր դեպքում՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և քննական հանձնաժողովների համար: ԱԻՆ կառույցները և մասնավորապես, ակադեմիան արդյունավետ աշխատանք են տանում հասարակության շրջանում, կազմակերպում դասընթացներ, ուսումնական և գործնական պարապմունքներ արտակարգ իրավիճակներում անելիքների, խնդիրների և առաջնահերթությունների շուրջ: Արդյունքում՝...

Նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում 03.09.2014

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավան և Կենտրոն բաժինների հրշեջ-փրկարարական ջոկատներում, Նաիրիտ գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում: ԱԻ նախարարի այլ հրամաններով` Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ Երվանդ Նավասարդյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ...

Ուսումնավարժանք Արարատի մարզում 03.09.2014

Օգոստոսի 28-ին Արարատի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Մարզի տարածքով հոսող Ազատ գետի վրա է կառուցված Ազատի ջրամբարը, որը շահագործվում է 1976թ.-ից: Ջրամբարի պատվարի փլուզման դեպքում ջրածածկման գոտում կարող են հայտնվել մարզի 33 գյուղեր: Ուսումնավարժանքն անցկացվել է երեք փուլով, որոնց մասնակցել են մարզային տարբեր...

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին