Նորություններ

Լրատվություն

Եվս մեկ քայլ` միջազգային որոնողափրկարարական թիմ ունենալու ճանապարհին 27.06.2014

Հունիսի 27-ին ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ «Տարածաշրջանային արագ արձագանքման թիմերի» հայաստանյան ծրագրի 2014 թ. երկրորդ ղեկավար նիստը: ԱԻ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն ընդունեց Շվեյցարիայի համագործակցության հարավային Կովկասի գրասենյակի (ՇՀԳ) հումանիտար ծրագրերի ղեկավար Մարտինա Ռամմինգի ղեկավարած պատվիրակությանը: Ծրագրի շրջանակներում ձևավորվել է միջազգային չափանիշներին համապատասխանող երեք քաղաքային որոնողափրկարարական թիմ` Երևանում, Սյունիքի և Շիրակի մարզերում։...

ՄԱԶԾ-ն ոչ միայն օժանդակում, այլև` սովորում է ԱԻՆ-ից 27.06.2014

Հունիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդատու, ճգնաժամերի կանխարգելման և վերականգման բյուրոյի (BCPR) Աղետների ռիսկերի նվազեցման և վերականգնման թիմի անդամ Քամալ Քիշորին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԶԾ ճգնաժամերի կանխարգելման և վերականգման բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը և ԱՌՆ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` Քամալ Քիշորին հայտնեց, որ բյուրոյի կողմից Հայաստանն ընտրվել է...

Փոխվարչապետն այցելեց Տավուշ եւ Արագածոտն

Փոխվարչապետն այցելեց Տավուշ եւ Արագածոտն 27.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Տավուշի եւ Արագածոտնի մարզեր: Տավուշի մարզում փոխվարչապետը նախ ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկեց շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր: Փոխվարչապետն այնուհետեւ մեկնեց սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համայնքի մանկապարտեզում...

Մեր դոնորները 26.06.2014

ԱԻՆ-ն աջակցում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամին Հունիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պոլիկլինիկայում մեկնարկեց նախարարության աշխատակիցների` Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում դոնորագրման գործընթացը: Վերջերս ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակն էր նախարարության աշխատակիցներին ներկայացնել հիմնադրամի առաքելությունը: Այն է` բուժել...

ԱԻ կառավարման ոլորտի խնդիրներ ՀՀ կառավարության նիստում 26.06.2014

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի թիվս այլ հարցերի` նիստում քննարկվել են նաև արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի վերաբերյալ խնդիրներ: ՀՀ կառավարությունը Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում քարաթափման աշխատանքներ իրականացնելու նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է մոտ 19 մլն դրամ: Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700...

Գառնիի դիտարանը վերազինվում է 24.06.2014

Հունիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս` ներկայացնելու Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում օրերս հաջողությամբ տեղադրված նորագույն թվային թեքաչափ սարքի գործարկման առաջին արդյունքները: ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում չեխական կողմն աջակցում է ԱԻ նախարարությանը դիտարանի վերագործարկման և վերազինման գործում: Չեխիայի գիտությունների ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի...

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին