Նորություններ

Լրատվություն

Խորհրդակցություն ԱԻ նախարարությունում 10.11.2014

Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:Ներկա էին նախարարության կառուցվածքային և առանձնացված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, նախապատրաստվող ուսումնավարժությունների և միջոցառումների, ԻՆՍԱՐԱԳ-ի որակավորման շրջանակներում Սյունիքի մարզում անցկացված վարժանքի և այլ ընթացիկ աշխատանքների մասին: ՍՊԾ...

Նշվեց Հայաստանում Տեղական ինքնակառավարման մարմինների օրը

Նշվեց Հայաստանում Տեղական ինքնակառավարման մարմինների օրը 10.11.2014

Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր անցկացվեց "Տարվա լավագույն համայնք-2014" մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: "Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:...

Ամփոփվեցին Գյուղական համայնքների չորրորդ համաժողովի արդյունքները

Ամփոփվեցին Գյուղական համայնքների չորրորդ համաժողովի արդյունքները 10.11.2014

Նոյեմբերի 8-ին աշխատանքներն ավարտեց Ջերմուկում մեկնարկած Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակն էր քննարկել տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Աշխատանքային երկու օրերի ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերին վերաբերող արդիական խնդիրներ, որոնց մասնակցեցին պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ),...

Կառավարությունը շարունակելու է բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում. ՀՀ վարչապետ

Կառավարությունը շարունակելու է բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում. ՀՀ վարչապետ 07.11.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում աշխատանքներն է սկսել Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների ասոցիացիայի կազմակերպած ֆորումներն...

Ջերմուկում տեղի կունենա Գյուղական համայնքների չորրորդ համաժողովը 06.11.2014

Ջերմուկում նոյեմբերի 7-8-ը տեղի կունենա Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Համաժողովին մասնակցելու են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին...

Կոչումներ և նշանակումներ 05.11.2014

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ` Կարեն Մաղաքյանը նշանակվել է Կոտայքի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, իսկ Լիաննա Երիցյանը` ՓԾ կադրերի վարչության հրահանգիչ և ստացել փ/ծ լեյտենանտի կոչում: ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով` ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի հրահանգիչ Գուրգեն Ստեփանյանին և Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Սուրեն Գալստյանին շնորհվել է փ/ծ...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին